Քաթարն անիրատեսական է կոչել ճգնաժամի լուծման նպատակով արաբական պետությունների ներկայացրած պահանջները
Քաթարն անիրատեսական է կոչել ճգնաժամի լուծման նպատակով արաբական պետությունների ներկայացրած պահանջների ցանկն ու կոչ արել վերանայել դրանք, հայտնում է Sputnik News-ը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Մուհամադ բեն Աբդուրահման Ալ Թանիի հայտարարությունը։
Նախարարը Քաթարի հանդեպ սահմանված պատժամիջոցներն կոչել է անօրինական և երկրի ինքնիշխանությունը խախտող։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը Քուվեյթի միջնորդությամբ Քաթարին են փոխանցել 13 կետից բաղկացած իրենց պահանջների ցանկը, որոնք անհրաժեշտ է կատարել երկրի դիվանագիտական մեկուսացումը դադարեցնելու համար։
Արաբական պետությունները մասնավորապես պահանջում են Քաթարից խզել դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, փակել տեղի Թուրքիայի ռազմակայանն ու «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը։ Ընդ որում այդ բոլոր պահանջների կատարման համար Դոհային ընդամենը 10 օր ժամանակ է տրվել։










