Ամերիկացի վազորդուհին 800 մետր մրցավազքի է դուրս եկել՝ լինելով 5-ամսական հղի (լուսանկարներ)
Ամերիկացի վազորդուհի Ալիսիա Մոնտանոն գրավել է բոլոր լրատվամիջոցների ուշադրությունն ԱՄՆ-ի թեթև աթլետիկայի մրցաշարի ժամանակ՝ չնայած նրան, որ չի հաղթել մրցավազքում:
31-ամյա մարզիկը վազել է երկու շրջան՝ ընդհանուր 800 մետր՝ լինելով 5-ամսական հղի, գրում է The Daily Mail-ը:
Նա ավարտել է մրցավազքը՝ եզրագծին հասնելով հաղթողից 19 վայրկյան ուշ և գրանցելով 2 րոպե 21.40 վայրկյան ցուցանիշ:
Ինչպես երևում է լուսանկարներում, Մոնտանոն, ով պետք է ծննդաբերի նոյեմբերին, «Հորնետ» մարզադաշտում մրցավազքն ավարտել է լայն ժպիտով:
Կայքը հայտնում է, որ սա առաջին անգամ չէ, որ նա նման արտասովոր քայլի է դիմում և մրցավազքի է դուրս գալիս հղի: Դեռ 2014 թվականին, Մոնտանոն վազել է նույն մրցավազքը՝ լինելով առաջին երեխայով 8-ամսական հղի:














