Ռուսաստանցի շրջանավարտները տոնել են իրենց ավարտական երեկոն (տեսանյութ)

17:25 • 24.06.17

Ռուսաստանում իրենց ավարտական երեկոն են անցկացրել շուրջ 700 000 արդեն նախկին դպրոցականներ:

Ինչպես հաղորդում է NTV-ն, Մոսկվայում շրջանավարտների հավաքատեղին էր Գորկու այգին, որտեղ դեռահասները տոնել են մինչ առավոտ:

Իսկ ահա Սանկտ Պետերբուրգում ավարտական երեկոն նշանավորվել է ավանդական «Կարմիր առագաստանավերի» տոնակատարությամբ:

«Այն, ինչպես միշտ նման է եղել հեքիաթի՝ վառ, ռոմանտիկ և հուզիչ», - փոխանցում է հեռուստաալիքը: