Վանաձորում 18 տարեկան աղջիկը ցած է ընկել իրենց բնակարանի պատշգամբից և ունի ողնաշարի կոտրվածք

12:43 • 24.06.17

Հունիսի 23-ին՝ ժամը 23։00-ին, ՀՀ ոստիկանություն ահազանգել են Վանաձորի բժշկական կենտրոնից և տեղեկացրել, որ իրենց մոտ ձախ սրունքի և ողնաշարի կոտրվածքներով տեղափոխվել է 1999 թվականին ծնված մի աղջիկ:

Պարզվել է, որ  նա վայր է ընկել  Մխիթար Գոշ փողոցի իրենց բնակարանի պատշգամբից: Այս մասին Tert.am–ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կատարվում է հետաքննություն:  Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկը  վայր է ընկել, ոչ թե ինքնասպանության փորձ կատարել: