«Լոնդոնի աչքի» այցելուները տարհանվել են չպայթած արկի մասին հաղորդագրությունների պատճառով (լուսանկարներ)

16:27 • 25.06.17

Լոնդոնի կենտրոնում գտնվող «Լոնդոնի աչք» (London Eye) պտտօղակի այցելուները տարհանվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած չպայթած արկի մասին հաղորդագրությունների պատճառով: Ենթադրվում է, որ արկը գտնվում է Թեմզա գետի ափին: Այս մասին հայտնում է Evening Standard-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանության աշխատակիցներն արգելափակել են տեղանքն այն բանից հետո, երբ բոլոր այցելուները լքել են պտտաօղակի տարածքը:

Ականատեսների խոսքով՝ տարածքի վերևում ուղղաթիռ է պտտվում: