Պակիստանում բենզատարի բռնկումից զոհերի թիվը հասել է 140-ի (տեսանյութ)

12:33 • 25.06.17

Պակիստանի Փենջաբ նահանգում բենզատար տանկերի բռնկման հետևանքով զոհերի թիվն աճել է՝ 123-ից հասնելով 140-ի, հայտնում է ria.ru-ն՝ Geo TV հեռուստաալիքին հղումով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նավթային տանկերը շրջվել է, ինչից հետո դրանում եղած վառելիքը սկսել է արտահոսել: Ենթադրվում է, որ բռնկումը սկսել է հարևանությամբ ծխող մարդկանց պատճառով:

Նշվում է, որ կրակի բռնկումից հետո տասնյակ մեքենաներ՝ այդ թվում նաև 75 մոտոցիկլետ, վառվել են:

Ներկայում հրդեհը հաջողվել է մարել: