Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդկանց են տարհանել

23:42 • 25.06.17

Իսպանական Անդալուսիա համայնքի Մոգեր քաղաքի շրջակայքում բռնկված անտառային հրդեհների պատճառով ավելի քան 2000 մարդու են տարհանել: 

Ինչպես հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով իսպանական ռադիակայանը, հրդեհը բռնկվել է երեկոյան Դոնյանա ազգային պարկի տարածքում: Կրակի մարման աշխատանքներին ուղղաթիռներով հարյուրավոր մարդիկ են մասնակցում: 

Տեղի բարերի և խանութների սեփականատերերը ստիպված են եղել փակել իրենց հաստատությունները «մոխրե անձրևի» պատճառով, որը պատել է տանիքներն ու բաց պատշգամբները:

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն փրկարարները չեն բացառում մարդկային գործոնը: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: