Ինչպես է հայկական զինուժը պատասխան հարված հասցնում ադրբեջանական վերջին սանձարձակությանը. Արշակ Զաքարյանի հրապարակած տեսանյութը

14:34 • 26.06.17

 

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է հայկական զինուժը պատասխան հարված հասցնում ադրբեջանական զինուժին՝ հակառակորդի նախահարձակ գործողություններից հետո, որոնց արդյունքում ունեցանք 4 զոհ:

«Ադրբեջանական ցանկացած ոտնձգություն, սանձարձակություն պատժվում և էլ ավելի խիստ է պատժվելու մեր զինուժի կողմից: Այլ երկրների համար էլ ասեմ, որ եթե նրանց թվում է, թե Արցախն ու Արցախի սահմանները կարող են իրենց համար նոր զենքերի փորձարկման պալիգոնի վերածել` Ադրբեջանին այդ զենքերը վաճառելով, ապա թող լավ հիշեն Իրաքի, Աֆղանստանի և շատ այլ երկրների օրինակներ` երբ նույն այդ զենքով հետո սպանում էին իրենց, վաճառողի զինվորներին... Ներկայացնում ենք շատ փոքրիկ հատված հայկական զինուժի պատասխան հարվածներից վերջին օրերին...»,- գրել է ռեժիսորը:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.) և Նարեկ Գասպարյանը: