Արգենտինայում ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

06:38 • 26.06.17

Առնվազն 12 մարդ է զոհվել եւ մոտ 30-ը վիրավորվել Արգենտինայի Մենդոսա գավառի արեւմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով: Այս մասին հայտնել է կիրակի Todo Noticias հեռուստաալիքը՝ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ:

Դեպքի վայրում փրկարարներն ու բժիշկները շարունակում են աշխատել: Ոմանք վիրավորվել են և գտնվում են խիստ ծանր վիճակում:


Վթարի պատճառը դեռեւս չի հայտարարվել: Ոստիկանությունը ասում է, որ զոհերի թիվը կարող է բարձրանալ: