Կոլումբիայում խորտակվել է 150 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավը

05:06 • 26.06.17

Զբոսանավը, որը տեղափոխում էր 150 զբոսաշրջիկ, խորտակվել է Կոլումբիայի Անտիոքիա շրջանում: Այս մասին հաղորդում է կոլումբիական El colombiano թերթը՝  հղում անելով տեղական իշխանություններին:


Ըստ թերթի տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի 14:00-ին տեղական ժամանակով: Որոնման և փրկարարական գործողությունների մեջ ներգրավված ռազմական ուղղաթիռներ են ուղարկվել դեպքի վայր:


Associated Press-ը, հղում անելով Գուատապեի քաղաքային հիվանդանոցին, զեկուցել է, որ 9 մարդ է զոհվել, ևս 30-ն անհայտ կորել են: