Քաշմիրում յոթ հոգի է մահացել ճոպանուղու անկման հետևանքով

03:22 • 26.06.17

Հնդկաստանի հյուսիսային Քաշմիր լեռնային առողջավայրում ճոպանուղու խցիկներից մեկի անկման հետևանքով զոհվել է յոթ հոգի, այդ թվում 2 երեխա ընտանիքի հետ։ 

Ինչպես հաղորդում է BBC-ին, ուժեղ քամու պատճառով ճոպանի վրա ծառ է ընկել, որից հետո էլ խցիկներից մեկը պոկվել է:

Բացի այդ, շուրջ 100 հոգի մնացել էր բարձրության վրա։ Փրկարարներն արդեն իջեցրել են նրանց։