Գառնու ձորում ավտովթարի հետևանքով 2 մարդ է մահացել, ևս 3-ը վիրավորել են

01:39 • 26.06.17

Հունիսի 25-ին, ժամը 20:23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու ձորում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժած՝ Լ. Հ.-ը (22 տ) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ն. (21 տ) և 1985 թ. ծնված Ռ. Հ.-երին, ովքեր հոսպիտալացվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Գ. և Ա. Մ.-երը մահացել են: