Գերմանիայում սոցիալ դեմոկրատները կոչ են անում ամուսնության հավասար պայմաններ տրամադրել բոլոր զույգերին

04:27 • 26.06.17

Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունը, որպես ընտրություններից հետո խորհրդարանում իշխող կոալիցիա ստեղծելու պայման, կոչ է անում բոլոր զույգերի՝ այդ թվում միասեռականների համար ամուսնության հավասար հնարավորություններ ապահովել:

«Ես չեմ ստորագրի կոալիցիոն համաձայնագիրը, եթե այն չնախատեսի «ամուսնություն բոլորի համար»,- հայտնել է սոցիալ դեմոկրատների ղեկավար Մարտին Շուլցը, ում կարծիքով ընտանիքը «հայր, մայր, երեխան» չեն, այլ զուգընկերների փոխադարձ պատասխանատվությունը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի «կանաչները» ևս իրենց նախընտրական ծրագրում նման պահանջ են ներկայացրե, իսկ երկրի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնյա դեմոկրատական միությունն այս հարցով դեռևս դիրքորոշում չի հայտնել: