Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է Կապանում
Հունիսի 24-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Կապան քաղաքում հայտնաբերվել է Թամարա Աթանեսյանը, ով հունիսի 19-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած էր որոնվում էր։
Նա ոստիկանությունում բացատրություն է տվել, որ հունիսի 19-ից մինչև հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Կապան քաղաքում իր ծանոթի տանը:
Աղջիկը հանձնվել է ծնողներին: Կատարվում է հետաքննություն:










