Հաքերները կոտրել են ԱՄՆ կառավարական կայքերը և տեղադրել ԻՊ-ին աջակցող հաղորդագրություն

11:20 • 26.06.17

ԱՄՆ Օհայո նահանգում հաքերները կոտրել են կառավարական կայքերը և տեղադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցող հաղորդագրություն, հայտնում է Associated Press գործակալությունը:


Կոտրված կայքերի թվում են հայտնվել նահանգապետ Ջոն Քեյսիկի, նրա կնոջ և դեպարտամենտների կայքերը:


Վերականգնողական հաստատությունների դեպարտամենտում հայտնել են, որ անում են հնարավոր ամեն բան հաղորդագրությունը հնարավորինս արագ հեռացնելու համար:


Հաքերների հաղորդագրությունում նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը և «ձեր բոլոր մարդիկ պատասխանատվության կենթարկվեն մահմեդական երկրներում թափված արյան ամեն կաթիլի համար»:

 

Հաքերները կոտրել են ԱՄՆ կառավարական կայքերը և տեղադրել ԻՊ-ին աջակցող հաղորդագրություն