ԱՄՆ-ում սապատավոր կետը դուրս է թռել ջրից և վախեցրել ձկնորսներին (տեսանյութ)

21:54 • 26.06.17

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում ձկնորսները նկարահանել են սապատավոր կետին, որը դուրս է թռել ջրից անմիջապես իրենց նավակի դիմաց և վախեցրել նրանց: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կետը ջրով լցրել է նավակը և ձուկ նետել դրա մեջ, սակայն, բարեբախտաբար, չի շրջել այն:

Ձկնորսները չեն սպասել իրադարձությունների նման զարգացման և շատ են վախեցել:

«Սա, անշուշտ, իմ կյանքի ամենախելագար իրադարձություններից մեկն է», - Facebook-ում գրել է միջադեպի ականատեսներից մեկը: