Եղջերուները կռվել են միմյանց հետ՝ երկու ոտքերի վրա կանգնած (տեսանյութ)

21:00 • 26.06.17

ԱՄՆ-ի Թեննեսսի նահանգի շրջակա միջավայրի և վայրի բնության հարցերով զբաղվող գործակալության աշխատակիցները տեսանկարահանել են երկու եղջերուների, որոնք կռվել են միմյանց հետ՝ երկու ոտքերի վրա կանգնած։

Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը, ենթադրվում է, որ կենդանիները կռվել են ուտելիքի ոչ այնքան մեծ չափաբաժնի համար։

Վիրջինյան եղջերուն առավել տարածված եղջերու տեսակ է Հյուսիսային Ամերիկայում, նրանք բնակվում են Կանադայի հարավում, ինչպես նաև Բրազիլիայի հյուսիսում։