Լոնդոնում գիշերը տեղի ունեցած բախումների ընթացքում 6 ոստիկան է վիրավորվել (լուսանկարներ, տեսանյութեր)
Վեց ոստիկան է վիրավորվել Լոնդոնում գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով: Այդ մասին հայտնում է Sky News-ը:
Ցուցարարները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ սևամորթ բրիտանացի Էդիր Ֆրեդերիկո Դա Կոստան մահացել է ձերբակալությունից օրեր անց: Տղամարդու բարեկամները վստահ են, որ ոստիկանները նրան դաժան ծեծի են ենթարկել:
Ցուցարարները ոստիկանների վրա հրավառ նյութեր և աղյուսներ են նետել: Չորս իրավապահ հոսպիտալացվել է:
Բախումների ընթացքում չորս մարդ է ձերբակալվել:














