Մայորկայում իրեն ծովափ նետած շնաձուկը խուճապ է առաջացրել հանգստացողների շրջանում (տեսանյութ)
Իսպանական Մայորկա կղզում իրեն ծովափ նետած շնաձուկը խուճապ է առաջացրել հանգստացողների շրջանում: Դեպքի տեսանյութը հրապարակել է Sky News հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ Մագալուֆ հայտնի հանգստավայրի մոտակայքում: Շնաձկան հայտնվելուց հետո ծովափը ժամանակավորապես փակել են զբոսաշրջիկների համար:
Պարզվել է, որ մոտ 2,5 մետր երկարությամբ շնաձուկը լուրջ վնասվածք է ստացել հարպունից: Դա էլ ստիպել է նրան իրեն ափ նետել, բացատրել են մասնագետները: Շնաձկանը ցավազրկող են տվել, այնուհետ բաց թողել ծով:










