Կանադայի վարչապետն ընտանիքի հետ մասնակցել է միասեռականների շքերթին (լուսանկարներ)
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն դարձել է երկրի առաջին գործող վարչապետը, որը մասնակցել է ԼԳԲՏ համայնքի երթին: Նա կնոջ ու 2 երեխաների հետ Տորոնտոյում մասնակցել է երկրի խոշորագույն գեյ-շքերթին:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Տրյուդոյից զատ շքերթին մասնակցել են Օնտարիո նահանգի վարչապետ Քեթրին Ուինը, Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Տորին ու այլ պաշտոնյաներ:
Հետաքրքրական է, որ շքերթին առաջին անգամ մասնակցել է Կանադայի բնիկ ժողովուրդների առաջնորդ Պերի Բելեգարդը:
Նշվում է, որ շքերթի առանձնահատկությունն այն է, որ դրա ժամանակ համազգեստով ոստիկաններ չեն եղել:













