ԱՄՆ-ում բռնել են 32 տարի առաջ բանտից փախած հանցագործին (լուսանկար)
Ամերիկյան Արկանզասի իշխանությունները տեղեկացրել են, որ կարողացել են բռնել հանցագործին, ով փախչել է բանտից 32 տարի առաջ: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
60-ամյա Սթիվեն Դիշմենը ձերբակալվել է նահանգի հյուսիս-արեւմտյան մասում: Նա փախել է Լինկոլնի բանտից 1985 թ.-ի մայիսին, երբ դատապարտվել էր յոթ տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի հափշտակման համար: Պատիժը ուժի մեջ էր մտել 1984 թ.-ից:
Դիշմենը ձերբակալվել է ոստիկանների կողմից, սակայն մանրամասները, թե ինչպես են նրանք իմացել վերջինիս գտնվելու վայրի մասին, չեն բացահայտվել:











