Իսրայելի օդուժն ավիահարվածներ է իրականացրել Գազայի հատվածում

19:10 • 27.06.17

Իսրայելի ռազմաօդային ուժերի օդանավերը հունիսի 27-ի գիշերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքերին Գազաի հատվածում: Այս մասինհաղորդում է DW.com-ը` վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները:

Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկացմամբ` ավիահարվածները հասցվել են ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքների 3 թիրախին: Հնարավոր տուժածների կամ զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում:

Այս հարվածներն իրակացվել են Իսրայելի տարածքի ուղղությամբ նետված հրթիռներին ի պատասխան: Հրթիռակոծման հետևանքով տուժողներ չեն գրանցվել:

Անցյալ շաբաթվա ավարտին իսրայելական բանակը ավիահարձակումներ է իրականացրել նաև Սիրիայի կառավարական և ընդդիմադիր ուժերի դիրքերի ուղղությամբ: