Պորտուգալիայում ոստիկանները մահակներով և կրակոցներով ցրել են բրիտանացի զբոսաշրջիկներին (տեսանյութ)

12:36 • 27.06.17

Պորտուգալական Ալբուֆեյրա հանգստավայրում ոստիկաններն ուժ են գործադրել բրիտանացի զբոսաշրջիկների նկատմամբ: Միջադեպի տեսաձայնագրությունը հրապարակվել է The Daily Mail-ում:

The Sun-ի հաղորդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները զանգվածային անկարգությունների մասին հաղորդագրություն ստանալուց հետո ժամանել են «Ներխուժում Պորտուգալիա» փառատոն: Արդյունքում դեպքի վայր է ժամանել մոտ 50 ոստիկան, որոնք ամբոխը ցրելու նպատակով մահակներ են օգտագործել: Դրանից բացի, ոստիկաններն օդ են կրակել:

Բրիտանացի զբոսաշրջուհիներից մեկի խոսքով՝ ոստիկանների բռնությունն ամբողջությամբ անհիմն է եղել: Նա պատմել է, որ ոստիկաններն ուղղակի մտել են բար, որտեղ հանգստացել են զբոսաշրջիկները, և սկսել ծեծի ենթարկել մարդկանց:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժել է չորս մարդ՝ երկու զբոսաշրջիկ և երկու ոստիկան: