Ասադն ընտանիքի հետ այցելել է վիրավոր զինվորների ընտանիքներին (լուսանկարներ, տեսանյութեր)

16:49 • 27.06.17

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և նրա ընտանիքը երկուշաբթի անակնկալ կերպով այցելել են Համայի գյուղերում գտնվող վիրավոր զինվորների տներ, հայտնում է The Syria Times-ը:


Նշվում է, որ Ասադն այցն իրականացրել է «Հայրենիքի վիրավորները» ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցություն տրամադրել ռազմական գործողություններից տուժած բանակի անձնակազմի անդամներին:


Սիրիայի նախագահն այցն իրականացրել է քաղաքացիական ավտոմեքենայով: Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են նրան ուրախ ողջունում անցորդները:


Լրատվամիջոցը հայտնում է, որ Ասադը և նրա կինը՝ Ասմա ալ Ասադը, այցելել էին մի շարք վիրավոր զինվորների նաև 2016 թվականի հուլիսի 16-ին: Նրանք այդ ժամանակ այցելել էին Հոմսի գյուղեր։