Բոլիվիայի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին աշխարհում նարկոթրաֆիքինգի աճի համար

11:51 • 27.06.17

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը կարծում է, որ ԱՄՆ-ն է պատասխանատու աշխարհում նարկոթրաֆիքինգի աճի համար: Այդ մասին նա գրել է Twitter-ում, գրում է gazeta.ru-ն:


«Այնտեղ, որտեղ կա DEA-ն (ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը) և ամերիկյան ռազմաբազաներ, այնտեղ աճում են նարկոթրաֆիքինգը, հանցավորությունը, անօրինական հարստացումը, կոռումպացված էլիտաները»,- գրել է նա:


Մորալեսը նաև գրել է, որ ԱՄՆ-ն օգտագործում է թմրանյութերի դեմ պայքարը որպես այլ երկրներ ներխուժելու առիթ, մինչդեռ սեփական բնակչության շրջանում չի պայքարում թմրանյութերի օգտագործման դեմ: