Բրազիլիայի ֆինանսների նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել` փողեր լվանալու մեղադրանքով

04:21 • 27.06.17

Բրազիլիայի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել ֆինանսների նախկին նախարար Անտոնիո Պալոչիին` կոռուպցիայի ու փողեր լվանալու մեղադրանքով, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Պալոչին, որը ֆինանսների նախարար է եղել նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվեի օրոք ու աշխատակազմի ղեկավար՝ Դիլմա Ռուսեֆի օրոք, առաջարկել է մանրամասն տվյալներ ներկայացնել փողերի լվացման սխեմաների վերաբերյալ, որոնք կարող են ազդել 2018-ի նախագահական ընտրություններում Լուլա դա Սիլվեի հաղթանակի հավանականության վրա։


Դա Սիլվան առաջատար է Բրազիլիայի նախագահի թեկնածուների շարքում, չնայած, որ նրա անունը ևս կապված է երկրում կոռուպցիայի հետ: