Կոնգոյում տասը մասսայական գերեզմանափոս են գտել
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հայտնաբերվել են տասը մասսայական գերեզմանափոսեր, որից հետո Կասայի տարածաշրջանում մեկ տարվա ընթացքում գտնված գերեզմանափոսերի քանակը հասել է 52-ի։
Ըստ տեղի ոստիկանության՝ Կամուինա Նսապուի զինյալներն են այդ մարդկանց սպանել ու դիերը լցրել ընդհանուր գերեզմանափոսի մեջ։
Նշվում է, որ Կոնգոյի զինվորականների ու Կամուինա Նսապուի զինյալների միջև ընթացող թեժ բախումների հետևանքով արդեն հազարավոր մարդիկ են մահացել։ Մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված է եղել լքել հարազատ տունն ու փախստական դառնալ:










