Գյումրիում հնչած կրակոցների դեպքով մեկ քաղաքացի գտնվում է ոստիկանությունում
Հունիսի 25-ին՝ ժամը 22:55-ի սահմաններում Գյումրու Սայաթ Նովայի փողոցում հնչած կրակոցների մասնակիցներից մեկը հայտնաբերվել է։ Tert.am-ի տեղեկություններով բացատրություն տալու համար ոստիկանությունում է գտնվում Գյումրիում «Չախալ» մականունով հայտնի Կ.Սարգսյանը։
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից ասացին,որ դեպքով պայմանավորված մեկ անձ գտնվում է Ոստիկանությունում.«Այս պահին մեկ քաղաքացի գտնվում է ոստիկանության բաժնում»։
Հարցին,թե մյուս մասնակիցները հայտնաբերվե՞լ են,ոստիկանությունից հայտնեցին.«Մյուս մասնակիցներին հայտնաբերելու և դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են»։
Հիշեցնենք,որ հունիսի 25-ին որովայնի մասում ստացած հրազենային վերքերով բուժօգնության է դիմել մի երիտասարդ,ով վիրահատվել էր։










