Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի շուրջ

03:47 • 27.06.17

Սիրիական ճգնաժամի կարգավորումը հերթական անգամ քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:

 

Կողմերը քննարկել են Սիրիայում ճգնաժամի կարգավորման, այդ թվում զինադադարի ամրապնդման խնդիրները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման ու քիմնյութերի կիրառման փորձերի կանխման անհրաժեշտությունը։

Լավրովը ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնող կառավարական սիրիական զորքերի հանդեպ սադրանքներ թույլ չտալու համար։