Մելանյա Թրամփի ոճային կերպարը Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը (լուսանկարներ)

12:53 • 27.06.17

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը շարունակում է կատարելագործել իր ոճն ու հանդիպումից հանդիպում ավելի գրավիչ է դառնում:

Երեկ 47-ամյա նախկին մոդելն ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը հյուրընկալել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս առիթի համար տիկին Թրամփն ընտրել է ավելի քան 2.000 դոլար արժողությամբ Emilio Pucci երկարափեշ զգեստ, որում շատ տպավորիչ տեսք է ունեցել:

Աղբյուրը նկատում է, որ առաջին տիկինը պատահական չէ այս հանդիպման համար նախապատվությունը տվել ծաղկային նախշերով վառ գույնին, քանի որ դա խիստ բնորոշ է հնդկական մշակույթին:

Ինչ վերաբերում է Թրամփի ու Մոդիի հանդիպման քաղաքական կողմին, ապա ղեկավարները հիմնականում քննարկել են տնտեսությանն առնչվող հարցեր:

Դոնալդ Թրամփը նաև նշել է, որ ինքն ու Հնդկաստանի վարչապետը սոցմեդիայի համաշխարհային առաջնորդներն են՝ նկատի ունենալով այն փաստը, որ Մոդին Twitter-ում ունի 31 մլն, իսկ ինքը՝ 32.8 մլն հետևորդ:

 

Меланья Трамп

Меланья Трамп

Меланья и Дональд Трамп

Меланья и Дональд Трамп

Меланья Трамп

Дональд Трамп, Нарендра Моди и Меланья Трамп

First Lady Melania Trump stepped out Monday wearing a bright yellow Emilio Pucci dress to greet Indian Prime Minister Narendra Modi during his visit to the White House

Melania and President Donald Trump wave goodbye to the Indian Prime Minister after they hosted him for dinner at the White House

Prime Minister Modi and President Trump shake hands  as they say goodbye on the South Lawn