Մեքսիկայում կրկին լրագրող են սպանել. աղբյուր
Մեքսիկայում սպանված են գտել այն լրագրողին, որին նախորդ ամիս առեւանգել էին Միչոական նահանգում, հաղորդել է տեղի ոստիկանությունը` TASS լրատվական գործակալության փոխանցմամբ:
Հունիսի 14-ին ոստիկանների կողմից հայտնաբերված մարմինը պատկանում է մեքսիկացի հեռուստալրագրող Սալվադոր Ադամեին:
Հիշեցնենք, որ վերջերս իրենց մասնագիտական գործունեության համար Մեքսիկայում արդեն իսկ 4 լրագրող է սպանվել։










