Մոսկվայում հայ գործարարի են սպանել
Մոսկվայում սպանել են հայ գործարար Վաչիկ Աբգարյանին: 57-ամյա գործարարը գլխավորում էր Ռուսաստանի մայրաքաղաքում գտնվող «Кап-строй» շինարարական ընկերությունը, գրում է life.ru-ն՝ վկայակոչելով Telegram-ում Mash էջին:
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում Վերեյսկայա փողոցի վրա: Գործարարի վրա կրակ են բացել սեփական գրասենյակի մոտ:
Փամփուշտը դիպել է Վաչիկ Աբգարյանի կրծքավանդակին: Նրան շտապ հոսպիտալացրել են: Բժիշկները տղամարդու մոտ կլինիկական մահ են գրանցել:










