ՆԱՏՕ-ում մտահոգություն են հայտնել Ռուսաստանի աճող ռազմական ուժի առնչությամբ

13:05 • 27.06.17

ՆԱՏՕ-ն բախվել է Ռուսաստանի ձգտմանը՝ ուժեղացնել իր ռազմական պոտենցիալը «գրեթե բոլոր ուղղություններով»: Այդ մասին հայտարարել է դաշինքի ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Պետր Պավելը, գրում է politico.eu-ն:


Նրա խոսքով՝ վտանգի գնահատումը հիմնված է երկու բաղադրիչի վրա՝ հնարավորության և մտադրության: Ընդ որում՝ երբ խոսքը հնարավորությունների մասին է, «կասկածներ չկան», որ Ռուսաստանը զարգացնում է իր պոտենցիալը սպառազինության ինչպես ավանդական, այնպես էլ միջուկային տեսակներում: Երբ խոսքը զորավարժությունների մասին է, կասկածներ չկան, որ Ռուսաստանը կարող է տեղակայել իր զորքերը մեծ հեռավորությունների վրա և դրանք արդյունավետ կերպով օգտագործել իր տարածքից բավականին հեռու:


«Երբ խոսքը մտադրությունների մասին է, մենք չգիտենք դրանց մասին, որովհետև մենք չենք կարող հստակ ասել, թե արդյոք Ռուսաստանն ունի ՆԱՏՕ-ի դեմ ագրեսիվ մտադրություններ»,- հավելել է Պավելը: