Նիգերիայում պայթյունների հետևանքով 16 հոգի է մահացել

01:22 • 27.06.17

Նիգերիայում պայթյունների հետևանքով տասնվեց հոգի է մահացել, ավելի քան տասն էլ վիրավորվել։ BBC-ի փոխանցմամբ մի խումբ ահաբեկիչ մահապարտներ, այդ թվում չորս կին, իրենց պայթեցրել են Մաիդուգուրի քաղաքի տարբեր հատվածներում։

Ընդհանուր հաշվով յոթ պայթյուն է որոտացել, որոնցից մեկը քաղաքի համալսարանում։ Իշխանությունների կարծիքով այս ահաբեկչությունների համար «Բոկո Հարամ» խմբավորումն է պատասխանատու։