ԻՊ-ն իր անդամներին ոգևորելու համար նրանց «դրախտի անձնագրեր» է բաժանել

10:45 • 27.06.17

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն իր գրոհայիններին ոգևորելու, նորանոր ահաբեկչություններ իրագործելուն դրդելու նպատակով նրանց «դրախտի անձնագրեր» է բաժանել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, անձնագրերի կրկնօրինակները հայտնաբերել են սիրիական պաշտպանական ուժերը՝ նոր ազատագրված Ռաքքա քաղաքի հյուսիսային հատվածում:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ ԻՊ-ը «լվացել է իր անդամների ուղեղներն» ու նրանց հավատացրել, որ եթե իրենք մահապարտ դառնան հանուն ԻՊ-ի, ապա հանդերձյալ աշխարհում կհայտնվեն դրախտում՝ կույսերի գրկում: Այլ կերպ ասած՝ «դրախտի անձնագրերը» խրախուսիչ քայլ են եղել ծայրահեղականների համար:

Հայտնի է, որ անձնագրերի վրա կան Ղուրանից մեջբերումներ, ինչպես նաև ոգևորիչ կոչեր առ այն, որ գրոհայինները պետք է մահապարտներ դառնան, պայթուցիկներով գոտիներ կրեն ու դրանցով լի մեքենաները պայթեցնեն մարդաշատ վայրերում:

Անձնագրերը չեն պարունակում որևէ անձնական տվյալ տերերի մասին: Փոխարենը՝ դրանցում արաբերենով գրված են դրախտի ու դժոխքի անվանումները: Անձնագրերում ասվում է, որ  գրոհայինները չեն կարող դրանով դժոխք գնալ. այն նախատեսված է միայն դրախտի համար:


Նշվում է, որ անձնագրերը բաժանելիս ԻՊ-ը վստահեցրել է իր անդամներին, որ փաստաթղթի շնորհիվ իրենք դրախտում տեղ կունենան, եթե դառնան մահապարտներ:

 

Copies of the passports were discovered by Syrian Defence Forces in newly liberated neighbourhoods of Raqqa