Վերջին 3 տարվա մեջ առաջին անգամ Մոսուլում Ռամադանի ավարտը նշվել է առանց ԻՊ-ի ներկայության (լուսանկարներ)

14:16 • 27.06.17

Միլիոնավոր մուսուլմաններ աշխարհի տարբեր անկյուններում նշել են սրբազան համարվող Ռամադան ամսվա ավարտը, գրում է The Daily Mail-ը՝ նկատելով, որ տոնն առանձնահատուկ նշանակություն է ունեցել հատկապես Մոսուլի բնակիչների համար, քանի որ նրանք անցած 3 տարվա մեջ առաջին անգամ տոնը նշել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետությունից ազատված:

Պարբերականը մանրամասնում է, որ Իրաքի կառավարական ուժերի շնորհիվ իսլամիստների կարևորագույն հենակետերից մեկը համարվող Մոսուլի մեծ մասն ազատագրվել է իսլամիստներից:

Քաղաքի արևելյան հատվածում մեծահասակներն ու երեխաները հավաքվել են հրապարակներում, մինչդեռ ԻՊ-ի ներկայության տարիներին Ռամադանի ավարտի կապակցությամբ տոնակատարություններն արգելված էին, փոխարենը՝ կարելի էր միայն աղոթել:

Հայտնի է, որ Մոսուլի արևմտյան հատվածում գտնվող Հին քաղաքը դեռևս շարունակում է մնալ իսլամիստների վերահսկողության տակ: Քաղաքի այդ հատվածում կա մոտ 350 իսլամիստ, ինչպես նաև 50.000-ից ավելի բնակիչ:

Հավելենք, որ մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտը նշվում է վաղ առավոտյան աղոթքներով, ընտանեկան հավաքույթներով ու խնջույքներով:

 

An Iraqi girl smiles as she prepares to celebrate Eid al-Fitr in Mosul. City residents have been barred from celebrating the festival in recent years during ISIS rule

Children in Mosul cheer and celebrate as they catch a ride on the back of a pick-up truck. It is the first time in three years they have been able to enjoy the Eid al-Fitr festival

An Iraqi girl covers her mouth as she prepares to take part in Eid al-Fitr celebations in Mosul. Large parts of the city have now been freed from ISIS control

Muslims offer prayers during Eid al-Fitr at the velodrome de Champ-Fleuri in Saint-Denis de la Reunion on the French Indian Ocean island of Reunion

Ceremony: Indonesian Muslims perform Eid Al-Fitr prayer on 'sea of sands' at Parangkusumo beach in Yogyakarta

Iraqi Shiite women take part in prayers in Baghdad, Iraq, earlier today. In Iraq's second largest city, Mosul, residents were able to celebrate the festival for the first time in three years

Pakistan Muslims kneel and lower their heads to the ground as they offer Eid al-Fitr prayers at an Eidgah ground in Karachi this morning