ԱՄՆ-ն պետք է դադարեցնի սպառազինումների մատակարարումները Պարսից ծոցի երկրներ. Բոբ Կորկեր

04:55 • 27.06.17

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի սպառազինումների մատակարարումները Պարսից ծոցի երկրներ՝ մինչ Քաթարի շուրջ ծագած ճգնաժամի կարգավորումը, հայտնել ԱՄՆ սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Բոբ Կորկերը:

 

ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հասցեագրված ուղերձում սենատորը նշել է, որ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամներին սպառազինման մատակարարումները պետք է դադարեցվեն:


«Պարսից ծոցի բոլոր երկրները պետք է ավելի մեծ ջանքեր ներդնեն ահաբեկչության դեմ պայքարի համար, մասնավորապես Իսլամական պետության դեմ»,- նշել է Կորկերը։