Արկանզասի օրենսդիր ժողովի շենքի մոտ 10 պատվիրաններին նվիրված հուշարձան է տեղադրվել (լուսանկար)

16:42 • 28.06.17

ԱՄՆ-ի Արկանզաս նահանգի օրենսդիր ժողովի շենքի մոտ երկու տարի տևած վեճերից հետո տեղադրվել է 10 պատվիրաններին նվիրված հուշարձանը: Այս մասին հայտնում է CNN-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հուշարձանի տեղադրումն իրականացվել է նահանգի՝ «10 պատվիրանների հուշարձանի մասին» օրենքի համաձայն, որում ասվում է, որ կրոնական տեքստն «ԱՄՆ-ի և Արկանզաս նահանգի օրենքների բարոյական հիմքի և իրավական համակարգի կարևոր բաղադրիչ է»:

Նշվում է, որ բնակիչների մոտ տարբեր կարծիքներ են ձևավորվել այս հարցի շուրջ. ոմանք ողջունել են հուշարձանի տեղադրումը, իսկ մյուսները դրա մեջ կրոնական քարոզչության չարաշահում են տեսել:

Հայտնի է, որ 2005 թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշել է, որ նահանգների տարածքում 10 պատվիրաններին նվիրված հուշարձանի տեղադրումը չի խախտում խղճի և կրոնական դավանանքի ազատության մասին Սահմանադրության դրույթը: