Էդինբուրգի օդանավակայանում անջատել են էլեկտրականությունը

13:45 • 28.06.17

Էդինբուրգի օդանավակայանում անջատել են էլեկտրականությունը, ինչի հետևանքով ուղևորների ստուգման կետերում հերթեր են գոյացել: Այդ մասին հայտնում է BBC-ն:


Օդանավակայանի ղեկավարությունն ուղևորներին նախազգուշացրել է չվերթների հնարավոր հետաձգումների մասին:


«Մենք այժմ չունենք էլեկտրականություն: Մենք փորձում ենք պարզել դրա հնարավոր պատճառը»,- ասել է օդանավակայանի մամուլի ծառայության աշխատակիցը:


Էդինգուրգի օդանավակայանը Շոտլանդիայի ամենածանրաբեռնված օդանավակայաններից է: Դրա ուղևորահոսքը կազմում է տարեկան ավելի քան 12 միլիոն մարդ: