Քենիայում պայթյուն է որոտացել. զոհվել է ութ հոգի՝ այդ թվում երեխաներ

03:31 • 28.06.17

Ութ մարդ է մահացել Քենիայում ճանապարհի մոտ ինքնաշեն ռումբի պայթյունից, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:


Բեռնատարը, որում եղել են չորս ոստիկան ու չորս երեխա, պայթել է Լիմու շրջանում՝ ճանապարհի մոտ դրված ինքնաշեն ռումբի վրա։

Նշվում է, որ միայն վերջին 3 ամիսներին ինքնաշեն ռումբերի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 46-ի։