Ղրղզստանի անվտանգության ուժերն ահաբեկչական հարձակումներ են կանխել

11:26 • 28.06.17

Ղրղզստանի անվտանգության ուժերը ձերբակալել են միջազային ահաբեկչական խմբավորման անդամներից բաղկացած խմբի, որը պատրաստվում էր երկրում ահաբեկչական հարձակումներ իրականացնել՝ ներքին քաղաքական վիճակն ապակայունացնելու համար, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի հաղորդած տեղեկությանը։

Հայտնի է, որ ահաբեկիչները պլանավորում էին հարձակումներ իրականացնել ինքնաշեն պայթուցիկների միջոցով։

Հարուցվել է քրեական գործ։

Ահաբեկչական խմբավորման անունը չի հստակեցվում։