Հին Էրիվան ռեստորանում բռնկված խոշոր հրդեհը մարվել է (լուսանկարներ)

09:45 • 28.06.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 28-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, մեկ ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ:  

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին: 

Այրվել են Հին Էրիվան պանդոկի 7-րդ հարկի բացօթյա սրճարանը (մոտ 20 քմ), վերելակի արտաքին երեսպատումը, ջերմահարվել՝ կախովի առաստաղը, երկու հեռուստացույց և գույք: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին:

Այրվել է գույքը՝ մասամբ (4 սեղան և 8 աթոռ), վերելակի պլաստմասսայե երեսպատումը (մոտ 3 քմ) և ծխացել է տանիքի փրփրապլաստը՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ):