Դուբայում բրիտանացի զբոսաշրջիկին ցմահ ազատազրկման են դատապարտել թմրանյութերի վաճառքի համար
Մեծ Բրիտանիայի քաղաքացին կոկաինի և էքստազիի օգտագործմամբ ու տարածմամբ զբաղվելու համար ցմահ ազատազրկման է դատապարտվել Դուբայի դատարանի կողմից:
Ինչպես հայտնում է The National-ը, 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է Դուբայում իր բնակարանից ոչ հեռու:
Ավելի ուշ բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 53 գրամ կոկաին և 9.391 հատ էքստազի դեղահաբ:
Ձերբակալման պահին երիտասարդը խոստովանել է, որ և՛ օգտագործում է, և՛ զբաղվում արգելված նյութերի տարածմամբ: Սակայն դատարանում նա ասել է, որ միայն օգտագործում է թմրանյութերն ու չի վաճառում դրանք:
Հայտնի է, որ վճիռը հնարավոր է բողոքարկել 15 օրվա ընթացքում:










