Դատարանը որոշել է, որ Նիդեռլանդները իրենց կողմից պատասխանատու են Սրեբրենիցայում հարյուրավոր մահմեդականների մահվան համար
Նիդերլանդների Վերաքննիչ դատարանը որոշել է, որ երկիրը ևս պատասխանատու է Սրեբրենիցայում 1995-ին ավելի քան երեք հարյուր մահմեդականների մահվան համար, հայտնում է Korrespondent-ը։
Զոհերը փորձել են ապաստան գտնել այն բազայում, որտեղ տեղակայված են եղել ՄԱԿ հոլանդացի խաղաղապահները։ Սակայն նրանց չեն թույլատրել մտնել բազա, իսկ ավելի ուշ բոլորին սպանել են։
Ըստ դատարանի՝ խաղաղապահները պետք է իմանային, որ այդ մարդիկ կարող են «իսկապես վտանգի մեջ հայտնվել ու մահապատժի ենթարկվել»։ Սակայն նրանք ողջ մնալու առնվազն 30 տոկոս հավանականություն ունեին, եթե մնային բազայում։










