Ռուսաստանը 2016թ. 13 միլիարդ դոլարի սպառազինություն է մատակարարել 50 երկիր

15:58 • 28.06.17

Ռուսաստանը 2016 թվականին սպառազինություն է մատակարարել 50 երկրի: Այդ մասին հայտարարել է ռուսական խոշորագույն զենքի մատակարար «Ռոսօբորոնէքսպորտ» («Рособоронэкспорт») ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«2016 թվականին «Ռոսօբորոնէքսպորտ»-ն աշխարհի ավելի քան 50 երկիր է մատակարարել ավելի քան 13 միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն և ռազմական տեխնիկա»,- ասել է նա:


Միխեևը հիշեցրել է, որ այսօր ընկերության պատվերների պորտֆելը կազմում է մոտ 45 միլիարդ դոլար, Ռուսաստանն իրականացնում է մոտ 5 հազար միջազգային պայմանագիր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում:


«Ռազմատեխնիկական արտադրանքի արտահանման ծավալների պահպանումը և ավելացումը ոչ միայն դրական տնտեսական ազդեցություն է թողնում երկրի ներսում, այլև նպաստում է աշխարհի տարբեր շրջաններում Ռուսաստանի ազդեցության ամրապնդմանը»,- նշել է ընկերության ղեկավարը: