Փախստականներին տանջանքների ենթարկելու մեղադրանքով Իտալիայում երիտասարդ տղամարդու են ձերբակալել

04:02 • 28.06.17

Սիցիլիայում ձերբակալվել է երիտասարդ տղամարդ, ում կասկածում են փախստականներին տանջելու մեջ, որոնք փորձել են մաքսանենգների նավակներով Լիբիայից Իտալիա հասնել։

 

Ինչպես հայտնում է The Local-ը, ձերբակալվածը մարդկանց առքուվաճառքով զբաղվող հանցավոր խմբի անդամ է։  Ուշագրավ է, որ նա միակը չէ, ով ձերբակալվել է միգրանտներին կտտանքների ենթարկելու կասկածանքով:


Միգրանտները, որոնք Իտալիա են հասել Միջերկրական ծովում մի կերպ փրկվելուց հետո, ոստիկանությանը հայտնել են, որ վերոնշյալ տղամարդը մահակով ծեծել է նրանց և անգամ հրկիզել՝ բենզին լցնելով մարդկանց վրա։