«Արթիկի» դատապարտյալին բերված տորթի միջից դեղահաբ և փոշենման զանգված է հայտնաբերվել. ԱՆ ՔԿՎ

12:12 • 28.06.17

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հունիսի 27-ին դատապարտյալ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Կ. Վ.-ի կողմից բերված հանձնուքի թխվածքի միջից հայտնաբերել են երկու հատ թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Դրանցից մեկում առկա էր 0,1 գրամ ընդհանուր քաշով սպիտակ փոշենման զանգված, մյուսում` 0,2 գրամ քաշով, «B 8» դաջվածքով դեղահաբ: Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: