Իրանը Սիրիայում «կանոններով չի խաղում». Պենտագոնի ղեկավար

11:35 • 28.06.17

ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը Սիրիայում «կանոններով չի խաղում», բայց Ռուսաստանը Թեհրանի վրա ազդեցություն է փորձում գործել Իրանի իշխանություններին նման քայլերից հետ պահելու համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Այո, իրանցիները կանոններին չեն հետևում: Մենք կարծում ենք, որ ռուսները փորձել են նրանց ժամանակ առ ժամանակ հետ համոզել որոշակի բաներ անելու մտադրությունից»,- հայտարարել է Մետիսը:


Հարցին, թե արդյոք նա չի վախենում Սիրիայի իշխանություններին աջակցող իրանցի աշխարհազորայինների հետ կոնֆլիկտից, Մետիսը պատասխանել է. «Ո՛չ, եթե իրանցի աշխարհազորայինները չհարձակվեն մեր վրա»: