Թրամփն ընդհատել է հեռախոսազրույցը Իռլանդիայի վարչապետի հետ, որպեսզի հաճոյախոսի լրագրողուհուն

06:37 • 28.06.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդհատել է հեռախոսազրույցը Իռլանդիայի նորընտիր վարչապետ Լեո Վարադկարի հետ, որպեսզի հաճոյախոսի Իռլանդիայի ռադիոյի և հեռուստատեսության լրագրողուհուն:


«Դուք որտեղի՞ց եք: Մոտեցե՛ք այստեղ», - դիմել է Թրամփը մյուս լրագրողների հետ կանգնած Քաթրինա Փերիին: Շատ գեղեցիկ ժպիտ ունեք: Հուսով եմ Իռլանդիայում ձեզ չեն նեղացնում», - ասել է ԱՄՆ նախագահը:


Նշվում է, որ զրույցի ընթացքում երկու կողմերը մասնավորապես քննարկել են Բրեքզիթին վերաբերող հարցերն ու փախստականների ճգնաժամը:

 

 

Video of the bizarre moment when President @realDonaldTrump called me over during his call with Taoiseach @campaignforLeo Varadkar. @rtenews pic.twitter.com/TMl2SFQaji

— Caitriona Perry (@CaitrionaPerry) June 27, 2017