Երևանի Մարգարյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

23:43 • 29.06.17

Հունիսի 29-ին, ժամը 19:24-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի տարեց և վատառողջ քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1939 թ. ծնված Է. Գ.-ի դին: